Մյունխենի «Բավարիայի» նախկին ավագ Լոթար Մատեուսը իր գնահատականն է տվել Յուլիան Նագելսմանի հավանական հեռացման մասին տեղեկատվությանը։
Նա դեմ է նման կադրային որոշմանը և գերմանացի մասնագետին տեսնում է թիմի համար որպես իդեալական մարզիչ։
«Նագելսմանն այն մասնագետն է, ով անհրաժեշտ է «Բավարիային»: Ես նույնիսկ նրան կանվանեի կատարյալ մարզիչ։ Նա պետք է շարունակի աշխատել, կարիք չկա նրան հեռացնել աշխատանքից։
Ես տեսնում եմ, որ «Բավարիայի» ղեկավարությունը վստահում է նրան։ Յուլիանն իր կարիերայի բարդ շրջանն է ապրում. սա նրա համար ամենադժվար շրջանն է»,- ասել է Մատեուսը ITASportPress-ին:
























































