«Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսը լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը: Ֆուտբոլիստը բուժզննում է անցել, որից հետո հայտնաբերվել է մկանային վնասվածք:
Ֆուտբոլիստը բաց կթողնի ազգային հավաքականի հանդիպումները, սակայն մինչև ակումբային մրցաշարերի մեկնարկը պատրաստ կլինի։
«Աստոն Վիլլայի» խաղացող Լուկաս Դինյեն շուտով կմիանա Ֆրանսիայի հավաքականին: Նա փոխարինող կլինի Էրնանդեսին: