«Բավարիան» մտադիր է ձեռք բերել «Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնին: Այս մասին հաղորդում է Sky Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ անցած ամառ «Բավարիան» կապ է հաստատել անգլիացի հարձակվողի ներկայացուցիչների հետ: Միաժամանակ, ինքը՝ Քեյնը, նույնպես դեմ չէ մյունխենյան ակումբին միանալուն։
Ամենայն հավանականությամբ, «Բավարիայի» ղեկավարությունը հարձակվողի համար ստիպված կլինի վճարել մեծ գումար՝ մոտ 100 միլիոն եվրո։
29-ամյա Քեյնը «Տոտենհեմի» սան է։ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը դարձել է 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Քեյնի և «Տոտենհեմի» պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին։