Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Քյոլնը» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Բոխումի» հետ:
Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ:
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հյուրերի կազմում փոխարինման դուրս եկավ 74-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Քյոլնը» 10 միավորով 9-րդն է:
Հիշեցնենք, որ Ադամյանը հրավեր չի ստացել Հայաստանի ազգային հավաքականից: