«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը «Աուգսբուրգից» կրած պարտությունից հետո խոսել է Բունդեսլիգայում իր թիմի վատ խաղերի մասին։
«Այսօր խաղացողներից որևէ մեկին չեմ առանձնացնի։ Վերջին բացասական տենդենցներն անհանգստություն են առաջացնում։
Մոտ ժամանակներս պետք է շատ մտածեմ իմ մասին, իրավիճակի մասին, ամեն ինչի մասին»,- Նագելսմանի խոսքերն է փոխանցում Bayern&Germany-ն։