«Բավարիան» այսօր իր առաջին պարտությունն է կրել ընթացիկ մրցաշրջանում՝ Բունդեսլիգայի 7-րդ տուրում 0-1 հաշվով զիջելով «Աուգսբուրգին»։ Opta-ն հայտնում է, որ մրցակցի դարպասը գոլ չուղարկելով՝ մյունխենցիներն ընդհատել են Բունդեսլիգայի յուրաքանչյուր խաղում նվազագույնը մեկ գոլ խփելու իրենց 87-խաղյա շարքը։
Վերջին անգամ «Բավարիայի» նմանատիպ շարքը ձգվել էր 67 խաղի և դարձյալ ընդհատվել էր «Աուգսբուրգի» դեմ խաղում։ Դա տեղի էր ունեցել 2014 թվականին։
Չնայած «Բարսելոնայի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում 2-0 հաշվով տարած հաղթանակին՝ «Բավարիան» անհաջող է հանդես գալիս ներքին առաջնությունում։ Նախքան «Աուգսբուրգից» կրած պարտությունը՝ մյունխեցիները երեք ոչ-ոքի էին խաղացել Մյունխենգլադբախի «Բորուսիայի» (1-1), «Ունիոնի» (1-1) և «Շտուտգարտի» հետ (2-2):