«Բավարիայի» սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը խոսել է Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Աուգսբուրգից» կրած նվազագույն հաշվով պարտության մասին։
«Նման խաղով Բունդեսլիգայում չես հաղթի։ Տրամադրությունը զրո է։
Մենք պարտավոր ենք հաղթել մյուս խաղը»,- ասել է Սալիհամիջիչը։
«Բավարիան» 2001 թվականից ի վեր առաջին անգամ է, որ չի հաղթում Բունդեսլիգայի 4-րդ անընդմեջ խաղում։
Սեպտեմբերի 30-ին մյունխենցիների մրցակիցը կլինի «Բայերը»։