Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը մեկնաբանել է իր թիմի՝ «Աուգսբուրգից» կրած 0-1 հաշվով պարտությունը Բունդեսլիգայի 7-րդ տուրում․
«Ես կորցրել եմ խոսելուս ունակությունը, մենք երբեք չպետք է պարտվեինք այս խաղում։ Մեծ թվով պահեր ստեղծեցինք, բայց դրանք բավականաչափ լավ չիրացրեցինք։
Առջևում գոլ խփողի կարի՞ք կար․ դուք կարող եք բանավիճել, բայց մենք պետք է աշխատենք այն կազմով, որն ունենք»,- Մյուլերի խոսքերն է փոխանցում SPORT1-ը։
Այսպիսով, 7 տուրից հետո «Բավարիան» 12 միավոր է վաստակել և Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում։