«Լիվերպուլի» նախկին խաղացող Դիտմար Համանը խոսել է «Բավարիայում» հարձակվող Սադիո Մանեի ելույթների մասին:
«Նա չի ինտեգրվել թիմում։ Ես Սադիոյին տեսել եմ «Լիվերպուլում», որտեղ նա իր դիրքը չէր զբաղեցնում։ «Բավարիայում» էլ է նույնը։ Ինձ չի թվում, որ նա երջանիկ է «Բավարիայում»։ Մյուս ֆուտբոլիստները, օրինակ՝ Զանեն, Մուսիալան կամ Էռնանդեսը, որոնք հիմա վնասվածքներ ունեն, բարձր մակարդակով են հադես գալիս։ Բայց ոչ ոք այս պահին Մանեի մասին այդպես չի խոսում։ Նա մեկուսացված է թվում ու գրեթե չի մասնակցում խաղին։ «Բավարիան» պիտի վերահսկի իրավիճակը։
Կարծում եմ՝ Մանեին պիտի պահեստայինների նստարանին թողնեն, եթե նման ձևով շարունակի խաղալ։ Իհարկե, նրան կարող էին տեղափոխել եզր ու նա ավելի լավ կզգար իրեն, բայց «Բավարիան» արդեն 3 հիանալի խաղացող ունի՝ Մուսիալան, Զանեն ու Կոմանը»,- Համանի խոսքերն է փոխանցում GMX.ch-ն։