Գեղասահքի ԳրանՊրին, որը սեպտեմբերի 21-24-ը պետք է կայանար Երևանում, հետաձգվել է, հայտնում է Գեղասահքի միջազգային միության մամուլի ծառայությունը։
«ICU-ի (Գեղասահքի միջազգային միություն) խորհուրդը մտահոգությամբ է հետևել հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումներին և Երևանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։ Խորհուրդը նաև նշել է, որ մասնակից անդամներից մի քանիսն արդեն որոշել են չմասնակցել միջոցառմանը:
Հաշվի առնելով Հայաստանի համար անվտանգության անորոշ հետևանքները՝ Գեղասահքի միջազգային միության խորհուրդը որոշում է կայացրել է, որ Գեղասահքի ԳրանՊրին Երևանում չի կարող ընթանալ այնպես, ինչպես նախատեսված էր:
ICU-ն (Գեղասահքի միջազգային միություն) ցավում է այս դժբախտ իրավիճակի համար և շնորհակալություն է հայտնում Հայաստանի գեղասահքի ֆեդերացիային նախապատրաստմանն ուղղված ջանքերի և այս որոշմանն ըմբռնումով մոտենալու համար»,- գրված է հայտարարության մեջ։