Եվրոպայի օլիմպիական կոմիտեն (ԵՕԿ) հայտնել է Պետր Նուրովսկու անվան լավագույն երիտասարդ մարզիկի 11-րդ մրցանակաբաշխության եզրափակիչի հինգ մասնակիցների անունները։
Նրանցից երեքին ընտրել են եվրոպական ԱՕԿ-ները,իսկ երկուսին առաջադրել են ԵՕԿ-ի փորձագետները:
Այդ մարզիկներն են Դարյա Ատմանովան (Իսրայել, գեղարվեստական մարմնամարզություն), Ֆիլիպո Բերտոնին (Իտալիա, լող), Սոֆիա Դալիդուն (Հունաստան, թիավարություն), Անդրեա Սպենդոլինի Սիրիենը (Մեծ Բրիտանիա, ջրացատկ) և Անջելինա Տոպիկը (Սերբիա, բարձրացատկ):
Հաղթողի անունը կհայտարարվի Հունաստանի Օլիմպիայում սեպտեմբերի 30-ին հրավիրվելիք ԵՕԿ–ի սեմինարի ժամանակ: Բոլոր նշած թեկնածուները կմասնակցեն միջոցառմանը:
Օլիմպիզմի մեծ ջատագով Պետր Նուրովսկու հիշատակին նվիրված մրցանակը ստեղծվել է 2011թ.:
Ամենամյա մրցանակներ են հանձնվում նաև ձմեռային մարզաձևերում աչքի ընկած երիտասարդ մարզիկներին: