«Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն չի օգնի իր թիմին «Բրենտֆորդի» հետ հաջորդ դերբիում։
Լրագրող Չարլզ Ուոթսի խոսքերով, ուկրաինացին վնասվածք է ստացել, ինչի պատճառով նա առնվազն մի քանի շաբաթ բաց կթողնի։
Բացի «Բրենտֆորդի» հետ խաղից, Զինչենկոն բաց կթողնի նաև Ուկրաինայի հավաքականի առաջիկա հանդիպումները։ Սեպտեմբերի 24-ին մեր հավաքականը Երևանում ուժերը կչափի Ուկրաինայի ընտրանու հետ, իսկ սեպտեմբերի 27-ին կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ։
Հաղորդվում է, որ միջազգային դադարի ժամանակ Ալեքսանդրը կմնա Լոնդոնում և կբուժի վնասվածքը։
Զինչենկոն «Արսենալ» է տեղափոխվել ամռանը «Մանչեսթեր Սիթիից» 35 միլիոն եվրոյի դիմաց։ «Զինագործները» ներկայումս գլխավորում են Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավորով առաջ անցնելով «Մանչեսթեր Սիթիին»: