«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին տեղեկություն է տարածել հարձակվող Ռաֆայել Լեաուի նկատմամբ հետաքրքրության մասին։ Այս մասին հայտնում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Չելսին» բանավոր խնդրանքով դիմել է ֆուտբոլիստին: Մենք անմիջապես հրաժարվեցինք։ Մենք չենք ուզում վաճառել, դա մեր դիրքորոշումն է։ Լեաուն գիտի, որ ճիշտ որոշում է կայացրել «Միլանում» մնալով: Նա կշարունակի առաջադիմել և զարգանալ: Լեաուն, անկասկած, մեր նախագծի կարևոր մասն է, միասին մենք կարող ենք շատ բանի հասնել»,-ասել է Մալդինին։
Պորտուգալացու ծառայություններով այս ամառ հետաքրքրված էին մի շարք թիմեր։ Նախորդ տարի Լեաուն ճանաչվեց Ա սերիայի՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։