Երևանի «Փյունիկի» մամուլի քարտուղարությունը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Սլովանի» հետ այսօր կայանալիք խաղից առաջ գրառում է կատարել ֆեյսբուքում.
«Այսօր պատմական օր է մեր ակումբի համար: «Փյունիկը» կանցկացնի իր առաջին տնային հանդիպումը եվրոգավաթների խմբային փուլում: Հարգում ենք մեր մրցակցին և սպասում ենք անհաշտ պայքար խաղադաշտում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:45-ին: