Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլի երկու տուրերից հետո Լոնդոնի «Չելսին» աչքի է ընկել հակառեկորդով:
Լոնդոնցիները երեկ՝ սեպտեմբերի 14-ին, չկարողացան հաղթել «ՌԲ Լայպցիգին» (1-1), իսկ մրցաշարի առաջին տուրում նվազագույն հաշվով զիջել է Զագրեբի «Դինամոյին»:
Այսպիսով, 1999/2000 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ «Չելսին» չի կարողանում հաղթել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկու խաղերում, հայտնում է Opta Joe-ն: