«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղից առաջ խոսել է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորող Էրիկ տեն Հագի մասին։
«Տեն Հագը շատ լավ բաներ արեց, ես իսկապես հարգում եմ նրա աշխատանքը: Երբ նա ասում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» այս մրցաշրջանում չի ունեցել ամբողջական կազմ, ես համաձայն եմ նրա հետ՝ հաշվի առնելով վնասվածքների մեծ թիվը: Ես միշտ փորձում եմ կենտրոնացած լինել խաղացողներին մարզավիճակում պահելու վրա, այլապես չենք կարողանա օգտագործել նրանց: «Մանչեսթեր Յունայթեդը» կադրային շատ խնդիրներ ուներ։ Նման իրավիճակներում տուժում են մարզիչները։ «Մանչեսթեր Յունայթեդն» իսկապես լավ կազմ ունի, բայց երբ չես կարողանում օգտագործել բոլոր խաղացողներին, դա խնդիր է»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էրիկ տեն Հագը կհեռացվի Անգլիայի գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո։