Գերմանացի մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը «Բարսելոնայի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականը։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ գերմանացի մասնագետի նշանակման մասին կհայտարարվի շուտով։ «Բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան և մարզական տնօրեն Դեկուն լիովին վստահ են իրենց ընտրության մեջ:
Ֆլիկի վերջին աշխատանքը եղել է Գերմանիայի հավաքականում, որը նա մարզել է 2021-ից 2023 թվականներին։