«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը մտադիր է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային 10 տարվա նոր աշխատանքային պայմանագիր առաջարկել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարները ճնշում չեն գործադրի իսպանացի մասնագետի վրա և կընդունեն նրա ցանկացած որոշում։ Ընդգծվում է, որ որոշ ժամանակ առաջ ընթրիք է եղել, որի ժամանակ Գվարդիոլան քննարկել է թիմի առանցքային խաղացողներից մեկի հետ իր պայմանագրի հետ կապված իրավիճակը, որն ավարտվում է հաջորդ ամառ։
Հիշեցնենք, որ 53-ամյա մասնագետը «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր 2016 թվականի ամռանը։