«Մանչեսթեր Յունայթեդի» 28-ամյա դարպասապահ Անդրե Օնանան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին մրցաշրջանում իր ելույթների մասին։
«Ես եկել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» որպես աշխարհի լավագույն դարպասապահ, և ամեն ինչ փլուզվեց: Ես զարմացա. «Ի՞նչ է պատահել»: Բայց դա հենց այն է, ինչ երբեմն պատահում է ֆուտբոլում: Այնուամենայնիվ, ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք ցանկանում եք մնալ տեղում, թե վեր կենալ և պայքարել: Ես գիտեմ, թե ինչ եմ արել այստեղ հասնելու համար և գիտեմ, թե ով եմ ես: Ես որոշեցի ոտքի կանգնել ու պայքարել»,- Օնանայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: