Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Ռեալը» տնային խաղում 2։0 հաշվով հաղթեց «Լայպցիգին»։ 80-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆեդերիկո Վալվերդեն, իսկ խաղավերջում մադրիդյան թիմի երկրորդ գոլը խփեց Մարկո Ասենսիոն։
«Ռեալը» 6 միավորով խմբի առաջատարն է։ «Շախտյորը» 4 միավորով 2-րդ տեղում է։ «Սելթիկն» ունի 1 միավորով և 3-րդ տեղում է, իսկ «Լայպցիգը» միավոր չունի և խմբում վերջին տեղում է։