«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Ռեալի» հետ սպասվող խաղի մասին։
«Դժվար խաղ է լինելու, բայց մենք հիանալի թիմ ունենք։ Շատ բան կախված կլինի տակտիկայից։ Մենք փորձելու ենք խաղալ մեր ֆուտբոլը։ «Ռեալը» սովոր է հաղթանակների։ Այս թիմը կարող է փոխել ցանկացած խաղի ընթացք՝ նույնիսկ վերջին րոպեին։
Դա հիանալի հատկանիշ է»,- Ռոզեի խոսքն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Ռեալ» — «Լայպցիգ» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։