«Բավարիայի» նախկին հարձակվող Մարիո Գոմեսը մեկնաբանել է ՉԼ խմբային փուլի երկրորդ տուրում մյունխենցիների՝ «Բարսելոնայի» դեմ տարած 2-0 հաշվով հաղթանակը։
«Լևանդովսկու օրը չէր։ Նա չափազանց էմոցիոնալ էր խաղում ու այնպես սառնասիրտ չէր, ինչպես սովորաբար լինում է։
Տպավորում է այն, թե անցնող տարվա ընթացքում ինչ առաջընթաց է ապրել «Բարսելոնան»։ Գոլից հետո խաղի տեմպը սկսեց ընկնել, բայց «Բավարիայի» հաղթանակն ակնհայտ չէր․ խաղը կարող էր նաև ոչ-ոքի ավարտվել»,- Գոմեսի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։