«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան խոսել է ՉԼ խմբային փուլի երկրորդ տուրում «Բարսելոնայի» դեմ տարած 2-0 հաշվով հաղթանակի մասին։
«Հիանալի խաղ ստացվեց, իսկ անձամբ ես ուրախ էի դաշտ վերադառնալ։
Առաջին կեսում մենք մեր կյանքը բարդացրինք․ բախտներս բերեց, որ գոլ բաց չթողեցինք։ Երկրորդ կեսը զգալի լավ անցկացրինք, ավելի նպատակաուղղված։ Սկսեցինք ավելի խորքային պաշտպանվել, բարելավեցինք մեր խաղը՝ հարձակման անցնելիս ու արդյունքում շատ գոլային պահեր ստեղծեցինք»,- Գորեցկայի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։
























































