ՉԼ խմբային փուլի երկրորդ տուրի B խմբում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվել էր «Բայերին» ու երկու անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը։
Հանդիպման հաշիվը բացվեց միայն խաղի հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ․ աչքի ընկավ Ռոբերտ Էնդրիխը, 3 րոպե անց Դիաբին կրկնապատկեց այն։
Այս խաղից հետո «Բայերն» ու «Ատլետիկոն» հավասար 3 միավոր ունեն և խմբում համապատասխանաբար 2-րդը և 3-րդն են։