Թոմաս Մյուլերն այս գիշեր պատրաստվում է իր նախկին թիմակից Ռոբերտ Լևանդովսկուն ցույց տալ, որ նա սխալվել է՝ տեղափոխվելով «Բարսելոնա»:
Թիմերն այսօր կհանդիպեն Մյունխենում ՉԼ խմբային փուլի 2-րդ տուրում:
«Մենք կորցրել ենք Ռոբերտի որակները, բայց յուրաքանչյուր խաղացող ունի իր հմտություններն ու ունակությունները: Այո՛,մենք կորցրեցինք նրա որակները, բայց նորերը ձեռք բերեցինք: Ամեն ինչ փոխվում է:
Իհարկե, խաղերի ժամանակ մեզ մոտ իրավիճակներ կլինեն, երբ երկրպագուները կասեն. «Օ, վերադարձրեք Լևանդովսկուն»: Բայց վստահ եմ, որ կլինեն նաև պահեր, երբ նրանք կասեն. «Օ, մենք առանց Լևանդովսկու էլ ենք գլուխ հանում»:
Լևանդովսկին գերազանց խաղացող է, հիանալի մարդ: Հուսով եմ՝ այս խաղում կկարողանանք նրան ցույց տալ, որ իր հեռանալը սխալ էր»,- ասել է Մյուլերը TNT Sports Brasil-ին: