Հայաստանի հավաքականի և «Ռոստովի» հայ ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանն ասել է, որ պատրաստվում է խաղալ մինչև 34-35 տարեկան, իսկ հետո ցանկանում է մարզիչ դառնալ։
— Դեռ վաղ է կարիերայիդ ավարտի մասին խոսելը, բայց քանի՞ տարի ես դեռ քեզ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարգավիճակում տեսնում։
— Այո, ես ինքս երբեմն կատակում եմ. «Եվս երեք-չորս տարի, և վերջ»: Փաստորեն, մինչեւ 34-35 տարեկանը հաստատ խաղալու եմ։ Բայց վերջերս, մարզման ժամանակ, Վիկտոր Սավելևիչ Օնոպկոն ինչ-որ բան ասաց․․․ Ես խոսեցի կարիերաս նրա մոտ ավարտելու մասին, նա պատասխանեց՝ խաղա, քանի դեռ խաղում ես: Մինչև 36-37-ը պահիր քեզ մարզավիճակում, քանի որ այդ ժամանակ շատ կկարոտես այս ամենը։ Նրա այս խոսքերը շատ են տպավորել, և հիմա չեմ մտածում, թե որքան ժամանակ եմ դեռ դուրս գալու խաղադաշտ։ Ինչպես Աստված կամենա, որքան առողջականը թույլ կտա, այնքան, և ես կխաղամ:
-Որտե՞ղ ես քեզ տեսնում կարիերայիդ ավարտից հետո։
— Մարզիչ: Ես ուզում եմ դառնալ մարզիչ և հավանաբար կլինեմ: Այդ մասին ես ասել եմ նաև թիմին։ Ես տեսնում եմ, թե ինչպես է աշխատում Վալերի Գեորգիևիչը, նա 24 ժամ ֆուտբոլում է, օգնականների հետ, խաղերի վերլուծություն. այս ամենն ինձ հետաքրքիր է: Այո, նյարդեր են պետք: Բայց առանց այդպիսի էմոցիաների, ես հավանաբար կմեռնեի ձանձրույթից։
— Այսինքն՝ չե՞ք ուզում լինել ոչ սպորտային տնօրեն, ոչ, օրինակ, գործակալ։
-Ոչ և ոչ: Ես մարզչական կյանք եմ ուզում, այս էմոցիաները: Ես երախտապարտ եմ Աստծուն, որ իմ ողջ կարիերայի ընթացքում ունեցել եմ մարզիչներ, որոնցից սովորել եմ: Ես հասկանում եմ, որ նախ պետք է սովորել, գուցե օգնական լինել: Սա նորմալ պրակտիկա է, շատ տեղերում դա ընդունված է։ Նաև կցանկանայի աշխատել շտաբում ինչ-որ մեկի հետ՝ օգնականի դերում, բայց ոչ երկար։ Ես ունեմ իմ սեփական գաղափարները, որոնք մտադիր եմ իրականացնել։ Գլխավորն այն է, որ խաղացողները հավատան ինձ, և ամեն ինչ կստացվի»,- ասել է Բայրամյանը Российская газета-ին տված հարցազրույցում: