Իսպանացի Կարլոս Ալկարասը մեկնաբանել է US Open-2022-ում տարած հաղթանակը. եզրափակչում 19-ամյա իսպանացին 6:4, 2:6, 7:6 (7:1), 6:3 հաշվով հաղթել է նորվեգացի Կասպեր Ռուդին։
«Այս մասին երազել եմ մանկուց։ Աշխարհի թիվ 1 լինելը, Մեծ սաղավարտի չեմպիոն դառնալը մի բան է, որի համար ես շատ ու շատ քրտնաջան աշխատել եմ: Հիմա ինձ համար դժվար է խոսել, շատ էմոցիաներ կան։
Ամբողջ քրտնաջան աշխատանքը կատարել եմ իմ թիմի և ընտանիքիս հետ: Ես ընդամենը 19 տարեկան եմ, բոլոր դժվար որոշումները կայացվել են ծնողներիս ու թիմիս հետ համատեղ։ Սա իսկապես յուրահատուկ բան է ինձ համար»,- Ալկարասի խոսքերն է մեջբերում ATP-ի պաշտոնական կայքը:
Կարլոսի համար սա «Մեծ սաղավարտի» առաջին հաղթանակն է կարիերայում։ ATP-ի թարմացված վարկանիշային աղյուսակում Ալկարասը կբարձրանա առաջին տեղ և կդառնա աշխարհի ամենաերիտասարդ առաջին ռակետը պատմության մեջ: