«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Շտուտգարտի» դեմ խաղի մասին (2:2).
«Մենք հաղթանակը բաց թողեցինք։ Առաջին անգամ ես գոհ չեմ մեր խաղից։ Պետք է հասկանանք, որ խաղում ենք մինչև եզրափակիչ սուլիչը։ Այսօր դիտարժան չէր։ Պետք էր ևս մեկ կամ երկու գոլ խփել։ Ես գոհ չեմ», — ասել է Մյուլլերը ակումբի պաշտոնական կայքում։
Բունդեսլիգայի 6-րդ տուրից հետո մյունխենյան թիմն ու ևս 3 թիմեր ունեն 12-ական միավոր:
























































