«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Տորինոյի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0) Ա Սերիայի 6-րդ տուրում.
«Դա պատասխանն էր չորեքշաբթի օրվա հանդիպմանը: Հեշտ չէր այս խաղին տրամադրվելը, մենք բոլորս աշխատեցինք: Դա շատ հաճելի է մարզչի համար: Այսօր մենք տեսանք մեր վճռականությունը»,- ասել է Ինձագին DAZN-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ ՉԼ խմբային փուլի առաջին տուրում միլանյան թիմը 0:2 հաշվով պարտվել էր Մյունխենի «Բավարիային»:























































