Բունդեսլիգայի 6-րդ տուրի երկրորդ խաղային օրը Մյունխենի «Բավարիան» 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Շտուտգարտի» հետ։
36-րդ րոպեին հաշիվը բացեց Մատիս Տելը։ 57-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Կրիս Ֆուհրիխը։ 3 րոպե անց Ջամալ Մուսիալան առաջ մղեց տանտերերին։ 90+2-րդ րոպեին Սերխու Գիրասիի՝ 11 մետրանոցից խփած գոլի շնորհիվ հյուրերը կարողացան փրկվել պարտությունից։ Սա «Բավարիայի» 3-րդ անընդմեջ ոչ-ոքին էր։ Նախորդ տուրերում թիմը 1։1 հաշվով ոչ-ոքի էր խաղացել «Ունիոն Բեռլինի» Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ։
«Բավարիան» 6 խաղից հետո 12 միավորով առաջին տեղում է։
«Լայպցիգը» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը։ Տանտերերը՝ նոր գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեի գլխավորությամբ, հաղթեցին 45-ամյա մասնագետի նախկին թիմին։
«Լայպցիգի» կազմում աչքի ընկան Վիլի Օրբանը, Դոմինիկ Սոբոսլային և Ամադու Հայդարան։
«Լայպցիգը» 8 միավորով 10-րդ տեղում է, իսկ Դորտմունդի «Բորուսիան» 12 միավորով 4-րդն է։