VBET ՀՊԼ 7-րդ տուրի շրջանակում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վանին»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով․ երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Վանի» կազմում աչքի ընկավ ուկրաինացի պաշտպան Արտեմ Բիլին։ 71-րդ րոպեին 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Արտյոմ Գևորգյանը՝ հավասարեցնելով հաշիվը։
Այս խաղից հետո «Շիրակն» իր ակտիվում ունի 5 միավոր և 8-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Վանը» 11 միավորով երրորդն է մրցաշարային աղյուսակում։
Սեպտեմբերի 9-ին կկայանա 7-րդ տուրի ևս երկու հանդիպում․ «Լեռնային Արցախը» սեփական հարկի տակ կընդունի «Արարատին», իսկ «Արարատ-Արմենիան»՝ «Նոային»։
























































