Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն «ՌԲ Լայպցիգի» ղեկին փոխարինել է հեռացված Դոմենիկո Տեդեսկոյին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2024 թվականը։
Տեդեսկոն «ՌԲ Լայպցիգը» գլխավորում էր 2021 թվականի դեկտեմբերից։ Նախորդ մրցաշրջանում թիմը Բունդեսլիգայում զբաղեցրեց 4-րդ տեղը, այս մրցաշրջանում ակումբը 5 տուրից հետո զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «ՌԲ Լայպցիգը» 1:4 հաշվով պարտվեց ուկրաինական «Շախտյորին»:
45-ամյա Ռոզեն ծնվել է Լայպցիգում։ 2017-2019 թվականներին մասնագետը գլխավորել է «Զալցբուրգը», 2019-2021 թվականներին՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիան»։ Մինչև 2022 թվականի մայիսը Ռոզեն աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»։