«Լայպցիգը» բանակցություններ է վարում Մարկո Ռոզեի հետ՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու շուրջ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Ակումբը 45-ամյա գերմանացուն պայմանագիր է առաջարկել մինչև 2024 թվականը։
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, «Լայպցիգը» հայտարարեց Դոմենիկո Տեդեսկոյին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելու մասին, ով թիմը գլխավորում է 2021 թվականի դեկտեմբերից։
Մարկո Ռոզեն ներկայումս գործազուրկ է։ Նրա նախորդ ակումբը Դորտմունդի «Բորուսիան» էր, որի հետ նա աշխատել է 2021 թվականի հուլիսից մինչև 2022 թվականի մայիսը։