«ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն պաշտոնանկ է արվել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Նրա հետ թիմից հեռանում են մարզիչներ Անդրեաս Հինկելն ու Մաքս Ուրվանչկին։ Առաջիկայում «ՌԲ Լայպցիգը» կհայտարարի նոր գլխավոր մարզչի անունը։
Տեդեսկոն «ՌԲ Լայպցիգը» գլխավորում է 2021 թվականի դեկտեմբերից։ Նախորդ մրցաշրջանում թիմը Բունդեսլիգայում զբաղեցրեց 4-րդ տեղը, իսկ այս պահին ակումբը 5 տուրից հետո զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։
Երեկ «ՌԲ Լայպցիգը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում 1:4 հաշվով պարտվել էր ուկրաինական «Շախտյորին»։ 2019-2021 թվականներին Տեդեսկոն եղել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչը։