Իտալական Ա Սերիայի հերթական տուրում «Լացիոն» երեկ հաղթեց «Ինտերին»՝ 2։1։
Խաղի 50-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Չիրո Իմոբիլեն: Այսպիսով, 29-ամյա ֆուտբոլիստը չորրորդ մրցաշրջանում խփեց Իտալիայի առաջնությունում իր 93-րդ գոլը:
Եթե վերցնեք թոփ-5 առաջնություններըը, ապա ավելի հաճախ խփած գնդակներով աչքի են ընկել միայն Ռոբերտ Լևանդովսկին (104) և Լիոնել Մեսսին (121): Կրիշտիանու Ռոնալդուն ունի 92 գոլ:
Այս մրցաշրջանում Իմոբիլեն Ա Սերիայի 24 խաղում դարձել է 26 գոլի հեղինակ: