«Բավարիայի» նախագահ Օլիվեր Կանը գովել է կիսապաշտպան Քինգսլի Կոմանին, ով վերջերս երկարաձգել է պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ մինչև 2027 թվականը։
Հիշեցնենք, որ ֆրանսիացին Գերմանիա է տեղափոխվել 2015 թվականի ամռանը Թուրինի «Յուվենտուսից»:
«Ես ուրախ եմ Կոմանի գրանցած առաջընթացից վերջին տարիներին: Նա համաշխարհային կարգի խաղացող է և երկրպագուների սիրելին:
Նա աշխարհի լավագույն և ամենաարագ ֆուտբոլիստներից մեկն է։ Ես նրան համարում եմ նաև լավագույն դրիբլինգ ունեցող խաղացողներից մեկը»,- ասել է Կանը Kicker-ին տված հարցազրույցում։
Նոր մրցաշրջանում Կոմանը գերմանական Բունդեսլիգայի երեք խաղում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։