Իսպանացի թենիսիստ Կարլոս Ալկարասը դուրս է եկել US Open-ի քառորդ եզրափակիչ։
Մրցաշարի չորրորդ տուրում աշխարհի 4-րդ ռակետը 6:4, 3:6, 6:4, 4:6, 6:3 հաշվով հաղթել է խորվաթ Մարին Չիլիչին։ Հանդիպումը տևել է 3 ժամ 56 րոպե։
1/4 եզրափակիչում Ալկարասը կխաղա իտալացի Յանիկ Սիների հետ։
Հիշեցնենք, որ այս փուլում Ռաֆայել Նադալը պարտություն կրեց ամերիկացի Տիաֆոյից։ Հետագա պայքարից դուրս է մնացել նաև գործող չեմպիոն, առաջի ռակետ Դանիլ Մեդվեդևը։ Իսկ Կարեն Խաչանովը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։