«Զալցբուրգի» գլխավոր մարզիչ Մաթիաս Յայսլեն կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Միլանի» դեմ խաղից ունեցած ակնկալիքներով։
«Միլանը շատ կայուն թիմ է, ինչի պատճառով էլ դարձավ Իտալիայի չեմպիոն։ Մենք պետք է հարգանքով վերաբերվենք մրցակցին ու զարմացնենք նրան մեր ֆուտբոլով։
Այս մրցաշրջանում մենք ևս լավ հարձակվողներ ունենք, բայց երկրորդ Հոլանդը չկա։ Այնուամենայնիվ, մի քանի տղաներ կարողանում են առաջադիմել, և խոսքը միայն հարձակվողների մասին չէ»,- մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Զալցբուրգում» Էրլինգ Հոլանդը 2019/20 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում անցկացրել է 6 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Զալցբուրգի» հաղթանակը գնահատում է 4,10 գործակցով, ոչ-ոքին՝ 3,75, իսկ «Միլանի» հաղթանակը՝ 1,90։