Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան չի օգնի իր ազգային հավաքականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունում։ Այդ մասին գրում է բրիտանական մամուլը։
Պոլ Պոգբան հայտարարել է, որ կենթարկվի մենիսկի վիրահատության։ Նա կապաքինվի առնվազն մեկուկես ամիս և մինչև աշխարհի առաջնության մեկնարկը ժամանակ չի ունենա օպտիմալ մարզավիճակ ձեռք բերելու համար։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը Կատար է մեկնում աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակով։