Հարձակվող Էրլինգ Հոլանդի հայրն ու գործակալ Ալֆե-Ինգե Հոլանդը պատմել է, թե ինչու է իր որդին տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», այլ ոչ «Ռեալ»:
«Մենք ունեինք հիմնական չափանիշ։ Մենք «Ռեալին» գնահատեցինք 5-6 10-ից, քանի որ նրանք ունեն Բենզեմա: «Մանչեսթեր Սիթին» այս առումով գնահատվել է տասը։
Բացի այդ, մենք կարծում էինք, որ «Ռեալը» կարող է ձեռք բերել Մբապեին»,- ասել է Հոլանդ ավագը «Haaland: The Choice» ֆիլմում:
Անգլիական ակումբի կազմում իր առաջին վեց խաղերում Հոլանդը խփել է 10 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։