Մյունխենի «Բավարիայի» նախկին պաշտպան Հոլգեր Բադշտուբերն ավարտում է կարիերան։
Բադշտուբերն իր կարիերայի լավագույն տարիներն անցկացրել է «Բավարիայում»: Խաղացողի կարիերանանկում է ապրել անվերջ վնասվածքների պատճառով։ Կենտրոնական պաշտպանը մի քանի վիրահատության է ենթարկվել, սակայն հետո չի կարողացել վերադառնալ սպասված մակարդակին։ Իր կարիերայի ընթացքում նա հաղթել է Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, վեց անգամ դարձել Բունդեսլիգայի չեմպիոն։
Գերմանիայի հավաքականի կազմում Բադշտուբերը դարձել է եվրոյի ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։