Իսրայելի Բաթ-Յամ քաղաքում անցկացվել է լողափնյա սամբոյի աշխարհի երիտասարդական երկրորդ առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ասպարեզ են դուրս եկել 15 երկրների պատվիրակներ՝ տղամարդկանց և կանանց չորսական քաշային կարգերում:
Մեր երկրի ներկայացուցիչները երկու բրոնզե մեդալ են նվաճել: Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են Դավիթ Հովսեփյանը (58 կգ) և Դավիթ Գրիգորյանը (88կգ):
Թիմային պայքարում հաղթել են ռուսաստանցիները: Նրանց հաջորդել են ռումինացիները: Երրորդ տեղը բաժանել են Հայաստանի և Իսրայելի սամբիստները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում զուգահեռաբար կսկսվի կրտսեր և ավագ տարիքի պատանիների ու երիտասարդների սամբոյի աշխարհի առաջնությունը:
Մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը ակնկալում է, որ մեր մայրաքաղաք կժամանեն 45 երկրների 700 մարզիկներ և շուրջ 2500 հյուրեր: