Մյունխենի «Բավարիան» մտադիր է ձեռք բերել Գավիին: Այս մասին հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն ավելի վաղ ևս գտնվում էր գերմանական ակումբի դիտակետում, բայց այս ամառ «Բավարիան» ոչինչ չձեռնարկեց ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար։
18-ամյա իսպանացու պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը չորս հանդիպում է անցկացրել: Նա դեռ գոլ չի խփել այս մրցաշրջանում։