Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության հինգերորդ տուրի վերջին խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունել է «Մայնցին» (0-1)։
«Բորուսիայի» դարպասապահ շվեյցարացի Յան Զոմերի համար սա ռեկորդային՝ 267-րդ հանդիպումն էր Բունդեսլիգայում։
Զոմերը դարձավ Գերմանիայի առաջնության պատմության ամենափորձառու արտասահմանցի դարպասապահը՝ գերազանցելով շվեդ դարպասապահ Ռոննի Հեդստրյոմի ռեկորդը, ով 1974-1984 թվականներին խաղացել է «Կայզերսլաուտերնում»։
Վերջինս Բունդեսլիգայում անցկացրել էր 266 հանդիպում, նաև երկու անգամ ճանաչվել է Շվեդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ 1971-ին և 1978-ին։
Հիշեցնենք, որ նախորդ տուրում Մյունխենի «Ալիանց Արենայում» կայացած խաղում 33-ամյա շվեյցարացին 19 սեյվ կատարեց՝ սահմանելով Բունդեսլիգայի ռեկորդ։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։