Լայպցիգն արձագանքել է այն լուրերին, որ թիմի գլխավոր մարզիչ Դոմենիկո Թեդեսկոն պաշտոնանկ կարվի գլխավոր մարզչի պաշտոնից:
«Տեդեսկոյի հեռացումը մրցաշրջանի վատ մեկնարկի՞ց հետո: Ինչպես միշտ, մենք չենք մեկնաբանում ասեկոսեները»,- հայտնել են Լայպցիգի մամուլի ծառայությունից։
Բունդեսլիգայում մրցաշրջանի հինգ տուրից հետո Լայպցիգն ունի ընդամենը հինգ միավոր։ Տեդեսկոյի թիմը Բունդեսլիգայի աղյուսակում 11-րդն է։