Դանիայի առաջնության 8-րդ տուրում «Ռանդերսը» արտագնա խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Լունգբուի» դարպասը։
Հյուրերի կազմում երկորրդ գոլը 94-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող էդգար Բաբայանը, որը խաղադաշտ դուրս եկավ 72-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո «Ռանդերսը» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։























































