Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 7-րդ տուրում «Վեստ Արմենիան» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ալաշկերտ 2»-ի դարպասը։
Սա «Վեստ Արմենիայի» 5-րդ անընդմեջ հաղթանակն էր։
Այս խաղից հետո Խորեն Վերանյանի գլխավորած թիմը 16 միավորով 2-րդ տեղում է։
Առաջատարը «Արարատ-2»-ն է՝ 18 միավորով։