VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս 4։1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։
Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց Մաքսիմ Մայրովիչը։ 8 րոպե անց հյուրերի կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Մայրովիչը երկրորդ խաղկեսի մեկնարկում՝ խաղի 46-րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ։
Բանակայիններից 49-րդ րոպեին աչքի ընկավ80 Միքայել Միրզոյանը։ 80-րդ րոպեին Մայրովիչը ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ։
«Ուրարտուն» 12 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական և 4 միավորով է զիջում առաջատար «Ալաշկերտին»։ ԲԿՄԱ-ն 3 միավորով նախավերջին՝ 9-րդ տեղում է։
























































