«ՌԲ Լայպցիգում» սկսել են մտածել Դոմենիկո Տեդեսկոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։ Այդ մասին հայտնում է Bild-ը։
Ակումբի ղեկավարությունը ծայրահեղ դժգոհ է թիմի արդյունքներից և պատրաստ է դիմել մարզչական փոփոխության՝ իրավիճակը շտկելու համար։
Գերմանիայի առաջնության հինգ տուրերում «ցլերը» վաստակել են ընդամենը հինգ միավոր։ Վերջին խաղում թիմը 0։4 հաշվով պարտվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։
«ՌԲ Լայպցիգն» այս շաբաթ կմեկնարկի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Դոմենիկո Տեդեսկոյի թիմը սեփական հարկի տակ կընդունի ուկրաինական «Շախտյորին»:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Լայպցիգի» հաղթանակը գնահատում է 1,20 գործակցով, ոչ-ոքին՝ 7,30, իսկ «Շախտյորի» հաղթանակը՝ 15,50։