«Միլանի» կիսապաշտպան Իսմայել Բենասերը խոսել է թիմի մարզավիճակի մասին «Ինտերի» նկատմամբ դերբիում տարած հաղթանակից հետո (3:2).
«Ես զգում եմ, որ աճում եմ «Միլանի» հետ։ Մեր ուժը թիմային ոգին է, մենք իսկապես շատ տաղանդավոր խաղացողներ ունենք, բայց միասին մենք մեզ ավելի վստահ ենք զգում:
Իհարկե, «Միլանը» պատրաստ է Չեմպիոնների լիգային։ Այո, սա այլ մակարդակ է, բայց մենք ամեն ինչ կանենք երեքշաբթի մեր լավագույն որակները ցուցադրելու համար»,- ասել է 24-ամյա ալժիրցին Sky Sport-ին տված հարցազրույցում:
Սեպտեմբերի 6-ին «ռոսոներիները» Ավստրիայում կխաղան «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Զալցբուրգի» հաղթանակը գնահատում է 3,55 գործակցով, ոչ-ոքին՝ 3,60, իսկ «Միլանի» հաղթանակը՝ 2,10։
























































